Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ղարաբաղցիների ուրախությունը ռուսնե՞րն էին «պատվիրել»

Ղարաբաղցիների ուրախությունը ռուսնե՞րն էին «պատվիրել»
19.03.2014 | 13:58

Ղարաբաղի համար նախադեպ կարող են լինել Շոտլանդիան կամ Կատալոնիան, բայց ոչ Ղրիմը: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` այսօր կայացած ասուլիսում: ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, թե կասկածելի էր Ղարաբաղում Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ կայացած տոնախմբության փաստը, ինչպես նաև նկատել, որ նման ուրախության հետևում կարող է թաքնված լինել Ռուսաստանը: Պատգամավորի մեկնաբանմամբ ղարաբաղցիներն այնպես էին ուրախացել, «կարծես Արցախը դարձել է ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ»: «Սա նշանակում է, որ Ռուսաստանն է ստիպել հայկական կողմին այսպես արձագանքել»,-ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Պատգամավորը հույս է հայտնել, թե Հայաստանը կկարողանա իր գործընկերներին բացատրել, որ մեր երկրի անվտանգության շահերից է բխում ՈՒկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ հետ լավ հարաբերություններ պահպանելը: Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեին, Ալեքսանդր Արզումանյանն այն գնահատել է որպես բռնակցում Ռուսաստանին, քանի որ, ըստ տեղեկատվության, ռուսական բանակը «բռնություններ է գործադրել» Ղրիմում և «ոչ մի միջազգային դիտորդ չի հետևել հանրաքվեի ընթացքին»:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ